«Այս իշխանությունները հանձնվել են թուրքերին և ադրբեջանցիներին»,- Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին անցկացվող ամենամյա Ջահերով երթից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը մոռացության տալու փորձերը։
«Սա դասական ուրացման քաղաքականություն է։ Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոնիստական վարչակարգը իրականացնում է քայլեր, որոնք ուղիղ դեմ են հայոց պահանջատիրության գաղափարին։ Ավելին՝ սրանք հայտարարում են, որ դեռ պետք է «հասկանանք», թե ինչու է եղել Ցեղասպանությունը՝ փորձելով այլ պետությունների մեղավոր ճանաչել, չհասկանալով մի բան, որ 1911 թ․ Սալոնիկի գաղտնի ժողովի որոշմամբ հայ ժողովուրդը և Փոքր Ասիայի քրիստոնյա ժողովուրդները պետք է ցեղասպանվեին։ Սա ուղիղ ուրացում է։ Եվ թրքպատակ ռեժիմից ի՞նչ պետք է սպասել։ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանի ապագան Էրդողանի գիրքն է, իսկ Էրդողանի ռազմավարության մեջ, Ալիևի ռազմավարության մեջ Հայաստան չկա»,-նշեց Շարմազանովը։
Նա բոլորին կոչ արեց համախմբվել.
«Կոչ եմ անում մի կողմ դնել բոլոր կուսակցական և ներընդդիմադիր խժդժությունները, մի մարդու նման դեմ քվեարկել այս կառավարությանը, կառավարության շենքում նստած այս անձնավորությանը»։










