ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղաքացիներին կոչ է անում միանալ Ջահերով երթին։ Այն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո։ Աշոտյանը, բազմաթիվ քաղաքացիներ, քաղաքական ու հանրային գործիչներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ երթով գնալու դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
«Հատկապես այս իշխանությունների օրոք մասնակցել Ջահերով երթին՝ նշանակում է ունենալ դիրքորոշում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանը։
«Հեշտ է գալ երթի, երբ իշխանություններդ հայամետ էին, այդպես էր նախորդ երեք նախագահների ժամանակ։ Հեշտ էր գալ երթի, միանալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, երբ թիկունքիդ պետությունն էր։ Այսօր մեր թիկունքին պետություն չկա, առհասարակ հայկական պետություն այսօր չկա. այդ պետությունը բռնազավթված է, օկուպացված է այլոց կողմից դրված խամաճիկների ձեռքում։
Այսօր ավելի կարևոր է մնալ հայ, քան հայ լինել՝ «լեն օրերին»,- շեշտեց Աշոտյանը։










