Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ․ եռացրած հեղուկ է թափվել վրան


Արարատի մարզում 3-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է ԲԿ․ եռացրած հեղուկ է թափվել վրան
Ապրիլ 23 19:15 2026

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ապրիլի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ջերմային այրվածք եռացված հեղուկով, ձախ նախաբազկի շրջանում 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճան, մոտավորապես 5% մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել մի երեխա։