Աննա Հակոբյանը գրում է․
«Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կամ այն քաղաքական ուժին:
Աննա Հակոբյանը ընտրական իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ է անում ընտրություն կատարելիս առաջնորդվել բացառապես սեփական համոզմունքներով, սկզբունքներով, ցանկություններով, խղճով և մտքով: Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է, որ գտնվում է ՀՀ քաղաքացու ձեռքում»:










