Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը, այս մասին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
«Ապրիլի 24: Աշխարհի ողջ հայությունը հոգու ծնրադրությամբ ու աղոթքով է հիշում 1915 թվականի հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակ նախնիներին, ովքեր մարտիրոսության պսակն ընդունեցին հանուն հավատի, հանուն հայրենիքի:
Ավելի քան մեկ ու կես միլիոն հայ սպանվեց իր իսկ հայրենիքում, իր իսկ տան շեմին, դարձան գաղթական ու որբ, դարձան անտուն ու հայրենազուրկ:
Մենք չենք կարող ուրանալ....
Մենք չենք կարող դավաճանել....
Մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ արյունը, նրանց լույս հիշատակը, արդարադատության նրանց պահանջը:
Ուստի մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը»,- նշել է Սրբազանը։










