Այսօր լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ միտված Հայոց ցեղասպանությանը մոռացության տալուն։
ՀՀ երրորդ նախագահը նշեց՝ դա մի տերմինով անհնար է նկարագրել։
Սերժ Սարգսյանը հավելեց՝ անմտություն է այդպիսի գիծ առաջ տանելը, ապա հավելեց.
«Դա ազգադավություն է»։
Սերժ Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ նաև Ստեփանակերտի Մայր տաճարն ադրբեջանցիների կողմից ավերելու փաստին. նշեց, որ վանդալիզմը կանխարգելելու ուղղությամբ Հայաստանի գործող իշխանությունները ոչինչ չեն արել։
«Իշխանություններն, իհարկե, որևէ քայլ չեն ձեռնարկել»,- ասաց Սերժ Սարգսյանը։










