Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան


Թոշակառուներին կոչ եմ անում չլսել չուզողների ձայները և ճամփորդել. Փաշինյան
Ապրիլ 22 12:23 2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է իր այն հայտարարության մասին, որ թոշակառուները իրենց թոշակով կարող են Լառնակայի տոմս գնել։

«Դա բուռն քննարկումների տեղիք է տվել։ Վերջին շրջանում, երբ մենք այցելում ենք մարզեր, բազմաթիվ թոշակառուներ ասում են, որ իրենք նախկինում 30-40 հազար դրամ ծախսում էին դեղերի վրա, իսկ հիմա առողջության ապահովագրության առկայության պայմաններում այդ գումարները մնում են իրենց գրպանում։

Ապրիլի 1-ից 10 հազար դրամով ավելացել է կենսաթոշակը, կա նաև հետվճարի հնարավորություն՝ երբեմն 5 հազար, երբեմն 7 հազար, երբեմն 10 հազար դրամ։ Այսինքն, 20 հազար դրամով ակնհայտորեն կարելի է ձեռք բերել 3-10 եվրո արժողությամբ տոմս դեպի Լառնակա, և նախկինում դեղերի վրա ծախսված գումարները կարելի է ծախսել օրապահիկի և այլ ծախսերի վրա։ Ես ամենայն լրջությամբ ուզում եմ կոչ անել մեր թոշակառուներին, որպեսզի չուզողներին հակառակ՝ այդ դեղերի գումարները մի կողմ դնեն և սկսեն ճամփորդել, որովհետև ես կարծում եմ, որ ինչպես աշխարհի շատ երկրների թոշակառուներն են վարվում, մեր թոշակառուներն էլ արդեն շատ քիչ, շատ համեստ ծավալներով կարող են  սկսել ճամփորդել», - ասել է Փաշինյանը։