Դաշինքով հանդես գալու ուղերձը հանրային համերաշխությունն ու միասնությունն է. Գոհար Մելոյան (Տեսանյութ)


Դաշինքով հանդես գալու ուղերձը հանրային համերաշխությունն ու միասնությունն է. Գոհար Մելոյան (Տեսանյութ)
Ապրիլ 21 20:06 2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը կարևորում է դաշինքով ընտրություններին մասնակցությունը.

«Դաշինքով  հանդես գալը ունի հիմնական ուղերձ․ դա հանրային համերաշխությունն ու միասնությունն է, որովհետև այսօր մեր երկրում, մեր հանրության մեջ այնպիսի բաժանարար գծեր են առաջացել, որոնք մեզ լավ տեղ չեն տանելու։ Հենց այս նպատակով էլ մենք որոշեցինք հանդես գալ դաշինքի ձևաչափով։ Նաև մի շարք քաղաքական ուժեր արդեն իրենց աջակցությունն են հայտնել մեր քաղաքական ուժին, այնպես որ, այս միասնությունն ու համերաշխությունը, որը այստեղ և այս պահին մեկնարկեց, շարունակական է լինելու մինչև մեր հանրային համերաշխության վերջնական հաստատումը՝ ուժեղ Հայաստանում»։

Գոհար Մելոյանը նաև տեղեկացրեց՝ հնարավոր հետապնդումներից և ֆորմալ խնդիրներից խուսափելու նպատակով արդեն ազդարարել և ներկայացրել են «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝  չօգտագործելով Սամվել Կարապետյանի անունը։