Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ)


Քաղաքական տեռnրը, խուզարկությունները «Ուժեղ Հայաստան»-ի նկատմամբ շարունակվում են. Ռուբեն Վելիցյան (տեսանյութ)
Ապրիլ 21 16:29 2026

Քաղաքական տեռորը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նկատմամբ շարունակվում է: Այս անգամ էլ խուզարկության են ենթարկվել մեր կուսակից ընկերների տները, երկու օր առաջ խուզարկության էր ենթարկվել իմ հայրական տունը:

Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՇՄՆ-ի «Անտառտնեսության» Տաշիրի մասնաճյուղի նախկին տնօրեն Ռուբեն Վելիցյանը:

«Ծնողներիցս խլել ու տարել էին հեռախոսները, հաշվի չառնելով, որ տարեց, առողջական խնդիր ունեցող մարդիկ են, կապի միջոցն իրենց համար անհրաժեշտություն է:

Խուզարկության են ենթարկվել նաև իմ նախկին գործընկերների տները: Հարցը, ոնց հասկացա, եղել է այն, որ իբր, դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ, իմ գործընկերներին, իմ ենթականներին հրահրել եմ մասնակցել մեր հավաքներին, ինչն աբսուրդի ժանրից է:

Լավ հասկանում եք՝ այսօր պետական ոլորտում մեծամասնությունը ՔՊ-ականներ են ու առնվազն իմ կողմից անմտություն կլիներ հակառակ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հրահրել՝ մասնակցելու մեր կուսակցության հավաքներին»,- նշել է նա: