Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Ապրիլ 21 14:09 2026

Եկեղեցու դեմ արշավ հայտարարած Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե եկեղեցի-ժողովուրդ կապը գնալով ավելի ու ավելի թուլանում է։

«Հայաստանում հոգևոր կյանքի բովանդակությունը գնալով ավելի ու ավելի թուլանում է»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը հավատացնում է, թե հակաեկեղեցական իր արշավը հանուն եկեղեցու է։ Նա նշել է, թե ժողովուրդն առաջիկա ընտրություններում պետք է արդար դատ անի։

Հակաեկեղեցական արշավ հայտարարած Փաշինյանը պնդում է, թե իբր, եկեղեցին, հոգևոր քարոզները թողած, զբաղված է քաղաքական քարոզներով։

«Մեր Սրբության Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն աղտոտված է, ախտահարված է»,- ասել է նա։