«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է՝ եթե նույնիսկ ընտրություններն այսօր լինեին, Նիկոլ Փաշինյանը կպարտվեր։
Հայտարարությունը նա արել է՝ հիմնվելով սոցիոլոգիական հարցումների տվյալների վրա։
«Այսօրվա տվյալներով. եթե այսօր լինեին ընտրությունները, ապա Փաշինյանի հնարավորությունը՝ գնալ, ուրիշ բանով զբաղվել, շատ-շատ մեծ է»,- մասնավորապես, ասել է Նարեկ Կարապետյանը










