Հայաստանին նոր, ուժեղ առաջնորդ է պետք, «Արմենիա» հեռուստաընկերության եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Սամվել Կարապետյանն է պետք մեր երկրին այս պահին, որովհետև տնտեսական առումով մենք ունենք մեծ մարտահրավերներ։ Մեր երկրին բարեկեցություն բերելու համար իր կապերով, իր հնարավորություններով, միայն Սամվել Կարապետյանն է կարող մեծ փոփոխություն ապահովել»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Նա շեշտել է՝ Սամվել Կարապետյանն ունի մեծ կապեր, մեծ հնարավորություններ, պատրաստ է երկրի առջև կանգնած մարտահրավերները լուծել։
«Անձնական շահ չհետապնդելով՝ նա պատրաստ է տանել այդ ամբողջ բեռը՝ անցնելով անգամ կալանքի միջով, որովհետև մենք արդեն հոգնել ենք թույլ երկրի քաղաքացի լինելուց»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
Փոփոխություն է պետք՝ երկրում մեծ շրջադարձ կատարելու համար, հավելել է նա.
«Եվ այդ փոփոխությունը բերողը հայկական ամենամեծ կառույցի փորձ ունեցող մարդը կարող է լինել։ Սամվել Կարապետյանը պատրաստ է»։










