«Սրբազան պայքարի» սոցցանցի էջում պարզաբանում է տարածվել՝ ինչու է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից.
«Քանի որ բազմաթիվ հարցեր ստացանք, թե ինչու է Բագրատ Սրբազանը հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, ցանկացանք պարզաբանում տարածել:
Բանն այն է, որ ՀՀ Արդարադատության նախարարության ապօրինի որոշմամբ արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր:
Շրջանցելով Մայր Աթոռը և անտեսելով իրավական կարգավորումները` անհատ եկեղեցականների հետ կնքվել են աշխատանքային պաշմանագրեր:
Զինված ուժերից գնդերեցներին հեռացնելուց հետո սա հաջորդ քայլն է` պետական կառույցների և Մայր Աթոռի համագործակցությունը դադարեցնելու:
Հիշեցնենք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կա կնքված պայմանագիր քրեակատարողական հիմնարկներում հոգեխնամ ծառայություն մատուցելու համար:
Վերոգրյալի պատճառով` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նման որոշում է կայացրել»:










