Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում  


Հայ մարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Կիոկուշին կարատեի «Եվրոպայի գավաթ» մրցաշարում   
Մարտ 31 11:00 2026

 

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները հաջող մասնակցություն են ունեցել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած «Եվրոպայի գավաթ» միջազգային մրցաշարում։

Մրցաշարին մասնակցած 13 հայ մարզիկներից 9-ը դարձել են մեդալակիր՝ նվաճելով 2 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Մրցաշարի հաղթող են հռչակվել Նարեկ Մակարյանը և Միքայել Չոբանյանը։ Արծաթե մեդալակիր են դարձել Արեն Աճեմյանը, Յուրանդ Շահվերդյանը, Վահե Ծատուրյանը և Կիմ Աղայանը, իսկ Շարլին Բերբերյանը, Արամ Բաղդասարյանն ու Վիգեն Համբարձումյանն արժանացել են բրոնզե մեդալի։

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան մրցավայր է մեկնել 25 հոգանոց պատվիրակությամբ։

Ֆեդերացիայի նախագահ շիհան Անդրանիկ Հակոբյանը ընդգրկված էր մրցաշարի կենտրոնական մրցավարների թվում, իսկ հայ մարզիկների մարտավկաներն են եղել սենպայ Էրիկ Հակոբյանը, սենսեյներ Ստեփան Գրիգորյանը և Վարդան Կիրակոսյանը։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները պատրաստվում են ապրիլին Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը։