Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում առանձին հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանի հետ։ Ռիա նովոստտիի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Պուտինը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին Ղրղզստանում, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Ուշակովը նշել է, որ գագաթնաժողովի միջոցառումներից հետո պետության ղեկավարը կշարունակի երկկողմ հանդիպումներ ունենալ Բիշքեկում։
«Պլանավորվում է հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի հետ։ Մեր առաջնորդներն արդեն խոսել են Հայաստանում կայացած ընտրություններից հետո», - ասել է նախագահի օգնականը։










