«Համացանցը չի խաղաղվում»,- գրում է 44-օրյա պատերազմում մարտիրոսված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը։
Լափելու և ցրթելու համար հորինված կուսակցության անդամները, դրանց հովանավորյալ ֆեյքերը, զոմբիներից տառաճանաճները՝ շարունակում են հարձակվել ազնվազարմ հայուհու վրա, ով որդու հետ ճանապարհ անցնելիս, ոչ բարով, հանդիպեց չարքապատկանին։
Չարքապատկանն ակնհայտորեն բարոյական պարտություն կրեց, և պոզերը քորելով, պոչը քաշելով՝ հեռացավ։ Հետո հրահանգեց չարքապատկան ոհմակին՝ հարձակվել այս լուսավոր հայուհու վրա։ Լափելու և ցրթելու կուսակցության անդամները ստիպված եղան ստեր բստրել՝ իրենց առաջնորդ սադայելին աջակցելու համար, բայց, ինչպես տեսանք՝ դրանք բոլորը միասին՝ եկան, փալասվեցին արցախցի մեր հայրենակցի և իր հրաշալի որդու ոտքերի տակ․․․
Կեցցե՛ս, Արցախի արժանապատիվ հայրենակից, կեցցե՛ս, հերոսի արժանավոր դուստր։
Դըմփ-դըմփ-հու՜, զոմբինե՛ր, դըմփ-դըմփ-հու՜․․․










