«Դասական Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը. Հայաստանը 3-րդն է


«Դասական Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը. Հայաստանը 3-րդն է
Հունիս 6 23:27 2026

Երևանում կայացավ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթը։ 

Հունիսի 6-ին` հանրահայտ կոմպոզիտոր  Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած  մրցույթում եվրոպական 10 երկրների 12-21 տարեկան պատանի երաժիշտներ մրցեցին իրենց տաղանդով։

Մրցույթում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ ակորդեոնահար Միխավ Ստոխելը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Լատվիայի ներկայացուցիչ Սոնյա Միսինյան։ 

Հայաստանը ներկայացվող  15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Հաղթողը որոշվեց ժյուրիի քվեարկության արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում էին Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը,  գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։