«Պատերազմի կոչ է». Նիկոլ Փաշինյանին հիմա էլ զայրացնում է, որ պատարագների ժամանակ հնչում է Արցախ անունը


«Պատերազմի կոչ է». Նիկոլ Փաշինյանին հիմա էլ զայրացնում է, որ պատարագների ժամանակ հնչում է Արցախ անունը
Մարտ 12 19:51 2026

Նիկոլ Փաշինյանին հիմա էլ զայրացնում է, որ Սուրբ և Անմահ պատարագների ժամանակ հնչում է Արցախ անունը։

«Դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է պատերազմի կոչ, ուրիշ բան չի նշանակում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Ըստ եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանի՝ Վեհափառ Հայրապետն ու մյուս հոգևորականները «պատերազմի կուսակցության առաջնորդություն են ստանձնել»։

«Պետք է չլինի  այդպիսի բան, ո՞նց կարա երկրում վեց հատ արտաքին քաղաքականություն լինի»,- ընդգծեց նա։