Ակնհայտ է՝ ԱՄՆ վարչակազմի համար այսօր TRIPP-ն առաջնահերթությունների մեջ չէ. Նիկոլ Փաշինյան


Ակնհայտ է՝ ԱՄՆ վարչակազմի համար այսօր TRIPP-ն առաջնահերթությունների մեջ չէ. Նիկոլ Փաշինյան
Մարտ 12 13:45 2026

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Իրանում տեղի ունեցած ռազմական գործողությունները կազդեն TRIPP-ի վրա։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմի համար այսօր, գոնե, TRIPP-ն առաջնահերթությունների մեջ չէ, որովհետև տեսնում ենք, թե ինչ է կատարվում ու ինչով են զբաղված, ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակային առումով կազդի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  ԱՄՆ կառավարությունը հիմա կենտրոնացած է Իրանում տեղի ունեցածի վրա։

«Բայց եթե պարզվի, որ չի ազդի՝ ավելի լավ»,- հավելեց նա։