Ադրբեջանն իր կատարած բոլոր խախտումների համար ընդգրկվել է հատուկ դիտարկվող երկրների ցանկում․ Շուշանյան


Ադրբեջանն իր կատարած բոլոր խախտումների համար ընդգրկվել է հատուկ դիտարկվող երկրների ցանկում․ Շուշանյան
Մարտ 11 22:22 2026

«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիթ Շուշանյանն անդրադարձել է այն հարցին, թե ի՞նչ կապ ունի վաշինգտոնյան այցը Հայաստանի հետ և ինչո՞ւ է այդ մասին խոսում միայն այսօր։

«Այս տարի Վաշինգտոնում մասնակցեցինք Միջազգային կրոնական ազատությունների գագաթնաժողովին, սակայն այցը չսահմանափակվեց միայն ֆորումի մասնակցությամբ, ունեցանք կարևոր հանդիպումներ մի շարք կառույցների հետ, այդ թվում՝ «USCIRF»-ի։ Այն Ամերիկայի կրոնական ազատությունների անկախ հանձնաժողովը, որի անդամներին ներկայացվեց Արցախում հայկական կրոնական ժառանգության պահպանման ռիսկը, ինչպես նաև Հայաստանում հակաեկկեղեցական արշավը։

Այսօր եմ խոսում այդ հանդիպումներից, քանի որ հանձնաժողովն արդեն հրապարակեց 2026 թ․-ին իր տարեկան զեկույցը, որտեղ Ադրբեջանին իր կատարած բոլոր խախտումների, այդ թվում՝ Արցախում հայկական կրոնական ժառանգության, մեր եկեղեցիների քանդման ավերման պատճառով ընդգրկեց հատուկ դիտարկվող երկրների ցանկում։ Ավելին, Հանձնաժողովը առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին՝ սահմանափակել և պայմաններ դնել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած ռազմական ֆինանսավորման վրա»։

 Շուշանյանը նաև նշեց, որ  Հայաստանը չի հայտնվել որևէ ցանկում, ինչը մեծ վնաս կարող էր հասցնել մեր պետությանը։

«Սակայն հատուկ անդրադարձ է կատարվել կառավարության կողմից հակաեկեղեցական արշավին, հատուկ անդրադարձ է կատարվել նաև մեր եկեղեցու ինքնիշխանության ռիսկերին, ինչպես նաև տարօրինակ կերպով՝ հոգևորականների և աշխարհիկ անձանց ձերբակալությունների համընկնումները»,- ասաց նա։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։