Ուժեղ տնտեսությունը բերում է ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Ուժեղ տնտեսությունը բերում է ուժեղ անվտանգություն. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Մարտ 11 17:28 2026

Ուժեղ տնտեսությունը բերում է ուժեղ անվտանգություն, գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ կից տեսանյութում ներկայացնելով դրանց հասնելու իրենց քայլերը։

«Որպեսզի մենք ունենանք ուժեղ անվտանգություն և երաշխավորված խաղաղություն, մեր երկրում պետք է կառուցենք ուժեղ տնտեսություն։ Սամվել Կարապետյանը ստեղծելու է 300 000 աշխատատեղ ՀՀ-ում, 0 տոկոսով հարկեր, որպեսզի փոքր բիզնեսը զարգանա, մատչելի բժշկություն, գյուղական համայնքներում լինելու են բազմաթիվ մթերման կայաններ, որպեսզի մեր գյուղացու բերքն այլևս չվաճառված չմնա, և բնակարանային խնդիրը վերջնական լուծում է ստանալու 20 000 մատչելի բնակարանների միջոցով»,- նշում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։