ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով։ Այս մասին գրել է ՀԱԿ վարչապետի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«ՄԱՍՆԱԿՑԵԼՈւ ԵՆՔ ՄԻԱՅՆԱԿ ԿԱՄ ԴԱՇԻՆՔՈՎ:
Քանի որ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ աղավաղում են ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ մեր դիրքորոշումը (պրոֆեսիոնալիզմի բացակայության թե դիտավորյալ սխալ տպավորություն ստեղծելու նպատակով, կարևոր չէ), անեմ հետևյալ պարզաբանումը:Հայ Ազգային Կոնգրեսը և նրա ներկայացուցիչները կմասնակցեն ընտրություններին ԲԱՑԱՌԱՊԵՍ ՍԵՓԱԿԱՆ ՑՈւՑԱԿՈՎ, լինի դա ՄԻԱՅՆԱԿ, թե´ կուսակցությունների ԴԱՇԻՆՔԻ ձևաչափով»։










