«Հիմա մեծ ալիք է,շատ մարդ քաշվում է, զգուշացե՛ք, հատկապես տարիքով մարդիկ են քաշվում և թիրախավորվում» ,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ զգուշացնելով, որ զանգում են, ներկայանում այս կամ այն օպերատորից ու փորձում հեռախոսի հավելավածով գումար շորթել։
«Ռուսերեն է խոսում, թե բա այնքան դիմում կա՝ ստիպված մեր Վրաստանի թիմն ենք ներգրավել, ինչ-որ դես դեն, թե՝ բա հեռախոսի մեջ 5G պետք է դնենք, WhatsApp-ով են զանգում, էկրանը ստիպում են «շեյր» անել, ֆայլ են ուղարկում։ Եվ եթե այդ ֆայլը, եթե մարդը տեղադրեց, քաշվում եք, մտնում են բանկային հավելվածներ ու թալանում, վարկեր ձևակերպում, կարճ ասած՝ խայտառակություն։ Եթե նման բան արդեն եղել է, շտապ զանգում ենք բանկ, իդրամ և այլ, արգելափակում եք, իսկ հեռախոսը պետք է գործարանային զրոյացնել, ջնջելինչ կա չկա, բնականաբար, տվյալները մինչև էդ պահպանեք»,- մանրամասնում է Մարտիրոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։










