Հայտնաբերվել ու վնասազերծվել է Արշակունյաց պողոտայում 62-ամյա տղամարդուն սպանած օտարերկրացին


Հայտնաբերվել ու վնասազերծվել է Արշակունյաց պողոտայում 62-ամյա տղամարդուն սպանած օտարերկրացին
Մարտ 10 17:16 2026

Այսօր՝ մարտի 10-ին հայտնաբերվել է մարտի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 և 46 շենքերի դալանում Երևանի բնակիչ 62-ամյա Ռուբեն Ա.-ին սպանած կասկածյալը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նա օտարերկրացի է՝ Տաջիկստանի Հանրապետության քաղաքացի։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակվում։

Հիշեցնենք, որ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել էին տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։