Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին ֆեյսբուքյան սոցցանցի էջում տեղեկացրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։
Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին, իսկ մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ՝ Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։

.jpg)









