«Սուպեր մամա 2» ֆիլմի փակ ցուցադրությունը (լուսանկարներ)


«Սուպեր մամա 2» ֆիլմի փակ ցուցադրությունը (լուսանկարներ)
Հոկտեմբեր 5 11:50 2017

Հոկտեմբերի 4-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Վահագն Խաչատրյանի եւ Արման Մարությանի «Սուպեր Մամա 2» ֆիլմի փակ ցուցադրությունը։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Հայկ Մարությանն ու Գարիկ Պապոյանը, գրում է wnews.am-ը։

««Սուպեր Մամա» ֆիլմն ընդհանրապես ամբողջական էր, միակ կիսատ մնացած բանն այն էր, թե ինչ եղավ այդ ընտանիքի հետ: Քանի որ իրականում մարդիկ շատ սիրեցին այդ կերպարներին, միտք առաջացավ նկարահանել այդ հերոսների կյանքի շարունակությունը։ Ֆիլմի առաջին մասի հաջողությունը պատճառ դարձավ, որ ստեղծենք երկրորդը»,-նշեց ֆիլմի պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Հայկ Մարությանը։

Խոսելով ֆիլմի բյուջեի մասին՝ Հայկ Մարությանը ծիծաղելով նշեց. «Անկեղծ եմ ասում՝ այս անգամ ավտոմեքենաս եմ վաճառել: Մոտ 400 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է կազմել ֆիլմի բյուջեն: Սա հաշվարկային գումարն է»:

Բացի Հայկ Մարությանից ու Գարիկ Պապոյանից, ֆիլմի հերոսներին մարմնավորում են Անի Խաչիկյանը, Արսինե Նավասարդյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լիլի Էլբակյանը, Հրաչ Մուրադյանը եւ այլոք։

Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվելու է այսօրվանից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում