Կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը․ սա նոր գաղափարների և ստեղծագործ աշխատանքի դրսևորման պլատֆորմ է․ Իվետա Տոնոյան


Կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը․ սա նոր գաղափարների և ստեղծագործ աշխատանքի դրսևորման պլատֆորմ է․ Իվետա Տոնոյան
Փետրվար 24 21:23 2026

Այսօր կայացավ «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական պլատֆորմի նախաձեռնող խմբի առաջին նիստը։ Մասնակիցները հիմնականում «Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի մրցանակակիրներն էին։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

 

 

«Իրոք ձևավորվել է հետաքրքիր ու խիզախ գաղափարներով լեցուն երիտասարդների մի մեծ ու համերաշխ ընտանիք։ Հանդիպումը չափազանց արդյունավետ էր։

 

«Առաջարկ Հայաստանին» ծրագիրը բաց հարթակ է, որը միավորում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ Հայաստանի զարգացմանն ուղղված գաղափարներ և նախաձեռնություններ ներկայացնելու նպատակով։ Եվ հատկապես կարևոր է, որ այսօր այս գործընթացին ակտիվորեն միանում է նաև երիտասարդությունը։ Հենց երիտասարդներն են ձևավորելու և ներկայացնելու այն առաջարկները, որոնք անմիջականորեն վերաբերում են իրենց ապագային՝ կրթությանը, զբաղվածությանը, նորարարությանը, հասարակական ակտիվությանը, պետական քաղաքականությանը։

 

Սա սկզբունքորեն նոր մոտեցում է, երբ երիտասարդությունը ոչ միայն մասնակցում է քննարկումներին, այլ դառնում է երկրի զարգացման ծրագրի համահեղինակ։ Նրանք են բոլոր առաջարկների և առաջարկվող լուծումների հեղինակը։

 

Սա նոր գաղափարների, պատասխանատվության և ստեղծագործ աշխատանքի դրսևորման պլատֆորմ է ։

 

Սա ծրագիր է ապագայի համար։

 

Սա ծրագիր է զարգացման համար։

 

Սա ծրագիր է Հայաստանի բարգավաճման համար։

 

Եվ հենց երիտասարդությունն է լինելու դրա իրականացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։

 

Հետևեք ընթացքին։ Հաստատ հետաքրքիր է ստացվելու»,-գրել է նա։