Տնտեսական, գիտակրթական հարաբերություններից զատ իրանագետ Վարդան Ոսկանյանը կարևորում է քաղաքակրթական հարաբերությունները՝ մասնավորապես հարևան Իրանի հետ։«ՀՀ-ը՝ քաղաքակրթական ընտրության առջև» խորագրով քննարկման ընթացքում իրանագետը բերեց երկու խոշոր հարևանների՝ Իրանի և Թուրքիայի օրինակը։
«Որևէ մեկը չի կարող Իրանում մատնանշել որևէ մզկիթ, որը նախկինում եղել է եկեղեցի և վերածվել է մզկիթի։ Իրանական բոլոր կենտրոնական մզկիթները իրանական քաղաքակրթական ժառանգություն են՝ կառուցված իրանցիների կողմից իսլամի այդ երկիր ներթափանցելուց հետո։ Համար մեկ մզկիթը օսմանյան կայսրությունում և նրա ժառանգորդ Թուրքիայում։ Այլ քաղաքակրթության, քաղաքակրթական ձեռքբերման, քաղաքակրթական գոհար հեռացում և, ըստ էության, դրա նախկին քաղաքակրթական հետքի գրեթե ամբողջական ջնջում։ Եթե մինչև էրդողանական Թուրքիան գոնե դա թանգարանային կարգավիճակ ուներ, ապա էրդողանական Թուրքիայում դա արդեն գաղափարախոսական կարևոր նշանակություն ունեցող և, ըստ էության, էրդողանականության հիմնական առանցքներից է։ Այսինքն՝ ոչ միայն յուրացվել է․ ոչ յուրային քաղաքակրթությունը, այլ նաև այդ յուրացված քաղաքակրթական գոհարը ներկայացվում է որպես բարբարոսական ծրագրերի համար կարևորագույն հարթակ»,- ասաց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։










