«Խոսքի ազատության» մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ (Տեսանյութ)


«Խոսքի ազատության» մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ (Տեսանյութ)
Փետրվար 24 19:02 2026

Լուսանկարիչ, վավերագրող Անի Գևորգյանը Գագիկ Ծառուկյանի հետ է հանդիպել։

Հանդիպման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանը գրել է.

«Լուսանկարիչ, վավերագրող, «Խոսքի ազատության» մրցանակի դափնեկիր Անի Գևորգյանը շուրջ մեկ տարի իր տեսախցիկի օբյեկտիվում է պահում Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքը՝ մեծ սիրով ու նվիրումով պատմելով մեր ժողովրդի հավատքի, աշխատանքի և միասնականության մասին։

Մեզ համար կարևոր է, որ Հայաստանի պատմությունն ու արժեքները ճանաչելի լինեն աշխարհում, որ կարողանանք արժանապատվորեն ներկայացնել այն ամենն, ինչ մերն է։ Համոզված եմ՝ հայրենիքի հանդեպ սերը միայն խոսքերով չի չափվում․ այն երևում է գործի մեջ, աշխատանքի մեջ, որով ամեն օր ուժեղացնում ենք մեր երկիրը»։