Բոլոր տվյալները վակայում են այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վարկանիշով մի քանի անգամ գերազանցում է ցանկացած ընդդիմադիր ուժի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա ավելացրեց, որ այդ իմաստով իշխանությունն անհանգստություն չունի․ «Սակայն, մեր քաղաքացիները պետք է իմանան, թե ինչ է կատարվում դաշտում։ Պետք է իմանան, որ մեր ընդդիմադիր գործընկերները որոշել են տարանջատվել միմյանցից կեղծ կերպով։ Ես հիշում եմ 2021-ին էլ լրագրողներն ասում էին՝ դուք վարկանիշ չունեք, ընտրություններում պարտվելու եք։ Արդյունքը բոլորս տեսանք։ Կարծում եմ՝ 2026 թվականի հունիսի 7-ին հայ ժողովուրդը պետք է այրի բոլոր կամուրջները Քոչարյանի և մյուս օլիգարխների հետ, որպեսզի ԱԺ-ն նորմալ բանավեճի տեղ դառնա»։










