Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Հենզելին ու Գրետելին, ովքեր կասկածվում են մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ


Ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Հենզելին ու Գրետելին, ովքեր կասկածվում են մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ
Փետրվար 24 17:22 2026

Փետրվարի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Չարենց փողոցում որպես մերսման սրահ գործող տարածքը, ի թիվս այլնի, ծառայում է որպես հասարակաց տուն, որտեղ, հավանաբար, զբաղվում են պոռնկությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Չարենց փողոցի հասցեներից մեկում գործում է մերսման սրահ, որը հատուկ անվանում չունի և իրենց գործողությունը տարածում են սոցիալական ցանցի միջոցով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները, բաժնի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ պարզել են, որ մերսման սրահը փաստացի պատկանում է  մարզերից մեկի բնակիչ 42-ամյա Հենզել Պ․-ին, իսկ մերսման սրահի տնօրենը հանդիսանում է Երևանի բնակիչ 38-ամյա Գրետա Զ․-ն և նշված մերսման սրահում մատուցում են նաև սեռական ծառայություններ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։