Ես քահանային տեսակետ արտահայտելու համար ոչինչ չեմ ասել։ Ես շարունակում եմ ասել, որ որևէ քահանա իրավունք չունի եկեղեցում մարդուն խտրականության ենթարկել՝ պայմանավորված վերջինիս քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելիությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Նա ավելացրեց, որ ՀՀ-ում բոլորը պարտավոր են մարդկանց խտրականության չենթարկել։
«Բոլոր քահանաները պետք է հիշեն՝ իրենք եկեղեցում ծառայում են ժողովրդին»,-հավելեց նա։
Հիշեցնենք, Ռուբեն Ռուբինյանը հայտարարել էր, որ Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Օշին քահանա Հայրապետյանն իրեն ծանոթ երիտասարդ զույգին, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «Կարևորը քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»:
Տեր Օշին քահանա Հայրապետյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՔՊ-ականներն իր համար հայրենավաճառ են։










