Լրագրողն այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանից հետաքրքրվեց՝ ո՞վ է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
«Ես քաղաքական հարցերին չեմ պատասխանում»,- ի պատասխան՝ ասաց նա։
Լրագրողն էլ ակնարկեց՝ սա քաղաքականության մասին չէ, 1700-ամյա հավատի մասին է։
Իսկ ինչպե՞ս է կանխելու, որ, ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը, Էջմիածնի գանձերը չտանեն՝ նա ասաց. «Ժողովո՛ւրդ, եթե կոմիտեին վերաբերելի հարցեր ունեք՝ տվեք, եթե ոչ՝ ավարտենք»։










