Պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը բարձր է գնահատվել


Պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը բարձր է գնահատվել
Փետրվար 24 11:47 2026

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Բարձր է գնահատվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, կողմերը հաստատակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ: