Այսօր՝ փետրվարի 13-ի երեկոյան, Սուրբ Աննա առաջնորդանիստ և Կաթողիկե Եկեղեցու հոգևոր դասը իրականացրեց Ժամերգություն, բակում վառեցին կրակը, ապա թեքվելով դեպի արևելք հնչեցրեցին Տերունական աղոթքը։
Կրակ վառելու ժամանակ պատահմամբ դյուրավառ հեղուկը լցվեց հոգևորականի շուրջառի վրա և այն այրվեց։
Հիշեցնենո, որ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է։
Այն երբեմն անվանում են նաև Տրնդեզ։
Տեառնընդառաջը սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան, որի ժամանակ կրակ է վառվում, իսկ հաջորդ օրը՝ բուն տոնի ժամանակ կատարվում է նորապսակների օրհնության կարգ։












