Կա խնդիր իշխանությունն ամեն գնով պահելու, ու դրա ճանապարհը ռեժիմը ազատազրկումների միջոցով է տեսնում


Կա խնդիր իշխանությունն ամեն գնով պահելու, ու դրա ճանապարհը ռեժիմը ազատազրկումների միջոցով է տեսնում
Դեկտեմբեր 24 10:26 2025

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ իշխանության հետապնդումներն անիմաստ է քննարկել իրավապահներ-դատական համակարգ համատեքստում:

 

Սա այն շարունակվող շղթայի շրջանակներում են, որի պատճառով բազմաթիվ անձինք` բարձրաստիճան հոգևորականներից, պատգամավորներից, քաղաքապետներից մինչև մեդիայի ներկայացուցիչներ ճաղերի հետևում են:

 

Ո՞վ է իրավական հետք փնտրում այս գործերում: Նույնիսկ փաշինյանականները լավ գիտեն, թե ինչի են մարդիկ տասնյակներով կալանավորվում:

 

Կա խնդիր իշխանությունն ԱՄԵՆ ԳՆՈՎ պահելու, ու դրա ճանապարհն ռեժիմը բացառապես թշնամության, բռնության և ազատազրկումների ճանապարհով է տեսնում:

 

Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր մյուս հայրենակիցներին»: