Իրենց իսկ հրավիրած «հավաքին» հինգ րոպեով ներկայացած և թիկնազորով դրանից փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր։
Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հավաք էին կազմակերպել Մայր Աթոռում՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Նրանք կարճ ժամանակով եկան Մայր տաճար, որտեղ հավաքվել էին Վեհափառ Հայրապետին սատարող քաղաքացիները։ Նրանք հայտնեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն, ապա ԱԱԾ-ի ուղեկցությամբ միկրոավտոբուսով հեռացան։










