Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին․«Ես ու երեխեքը քեզ ավելի կպաշտպանենք, քան որևէ թիկնապահ»


Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին․«Ես ու երեխեքը քեզ ավելի կպաշտպանենք, քան որևէ թիկնապահ»
Դեկտեմբեր 17 19:18 2025

Խմբակցության, դաշինքի առաջնորդի որդուն երբեք չեմ տեսել, որ մենակ քայլի․ սովորաբար կարծես այսպես՝ հատուկ, վզի ձիամետրով չափած մարդկանցով է քայլում նա։ Այս մասին  «Ազատության» եթերում ասել էր Վահագն Ալեքսանյանը։

Ի պատասխան՝ Լևոն Քոչարյանը ինստագրամյան իր էջում հրապարակել էր հոլովակ, որտեղ Երևանի կենտրոնում զբոսնում էր երեխաների հետ միասին։

Սիրուշոն մեկնաբանել է ամուսնու այս հրապարակումը՝ գրելով․
«Զաբելը հատուկ մարտական պատրաստվածություն ա անցել։ Ես ու երեխեքը քեզ ավելի կպաշտպանենք, քան որևէ թիկնապահ»։