Լրագրողներն այսօր ՔՊ-ական Հայկ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է կուսակցությունում իր դեմ քաղաքապետ Տիգրան Ավինյանն է գործում։
«Ես քաղաքապետ դառնալու հավակնություն չունեմ, ինձ տեսնում են Ազգային ժողովում։ Տիգրան Ավինյանը չի մասնակցել այդ նիստին և դեմ չի եղել։ Տիգրան Ավինյանն իմ ընկերն է, և բանավոր խոսքում ասել է, որ ցավում է այդ որոշման համար, եթե տեղում լիներ՝ կողմ կքվեարկեր։ Նա իմ ընկերն է, նա սատարում է ինձ, ես սատարում եմ իրեն, համարում եմ Երևանի լավագույն քաղաքապետերից մեկը, եթե ոչ՝ ամենալավը»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Հարցին՝ իսկ Ալեն Սիմոնյանն իր ընկե՞րն է և ինչպիսի՞ հարաբերություններ ունի նրա հետ՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց.
«Ո՛չ։ Առաջիկայում կխոսենք այդ մասին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշել են մերժել Հայկ Սարգսյանի թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։










