Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հանրային մեծ հնչեղություն ունեցող երկու դեպք է նկարագրել։
«ա) AntiFake կայքի հիմնադիր, հանրային գործիչ Նարեկ Սամսոնյանն ու «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանն արդեն ավելի քան մեկ ամիս կալանավորված են շինծու քրեական գործով։ Նրանց վրա խուլիգանության հոդված է դրված՝ Սամսոնյանի դեպքում զուտ նրա համար, որ եթերում օգտագործել է «հետույք» բառը։
բ) Նույն խուլիգանական հոդվածը դրված է նաև այն տականքների վրա, ովքեր Նիկոլի հրահանգով հանցավոր խումբ են ձևավորել, կեղծ պետհամարանիշներ օգտագործել, դիմակավորվել ու օրը ցերեկով մեջքից հարձակվել հանրային-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Նիկոլի այս ստրուկները, ինչպես գիտեք, ազատության մեջ են։
Հիմա՝ մի կողմից «հետույք» բառի օգտագործում, մյուս կողմից՝ հանցավոր խմբի ձևավորում ու հարձակում նախկին պատգամավորի վրա։ Մի դեպքում՝ երկու ամիս կալանք, մյուս դեպքում՝ ազատություն։
Կասեք անտրամաբանակա՞ն է սա։ Անարդար կամ անբարոյակա՞ն։ Ո՛չ։ Այս ամենի թե՛ «տրամաբանությունը», թե՛ «արդարությունը» և թե՛ «բարոյականությունը» մեկ անուն ունեն՝ քաղաքական որոշում։
Նարեկն ու Վազգենը քաղաքական որոշմամբ են կալանավորված։ Միհրանի վրա քաղաքական որոշմամբ են հարձակվել և նույն այդ որոշմամբ էլ Նիկոլի հանցագործ կամակատարներն ազատ են արձակվել դատարանից։ Նիկոլի քաղաքական որոշումն է հետապնդել բոլոր ընդդիմախոսներին՝ ոմանց կալանավորելով, ոմանց հետապնդելով, ոմանց վրա էլ վարժեցված շներ քսի տալով»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։










