Մեզ կուշտ ղեկավար է պետք, որպեսզի մեր բոլոր հայրենակիցներն էլ կուշտ լինեն. Ալեքսան Ալեքսանյան


Մեզ կուշտ ղեկավար է պետք, որպեսզի մեր բոլոր հայրենակիցներն էլ կուշտ լինեն. Ալեքսան Ալեքսանյան
Դեկտեմբեր 17 10:38 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ անդրադարձել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին։

 

«Էկոնոմիկայի նախարարի էմոցիոնալ ֆոնը շարունակում է անկայուն մնալ, առավոտյան ժամերին հարաբերական անդորրից հետո` ցերեկվա ժամերին նախատոնական սրացումների նոր ալիք է սպասվում»,-գրել է նա։

 

Ըստ Ալեքսանյանի՝ Պապոյանն էմոցիոնալ, հոգեպես առումով պատրաստ չէ նախարար աշխատել.«Դու պրոֆեսիոնալ, առողջ աշխատանքային քննադատությանը պատրաստ չես, տանում ես ինչ-որ անձնական դաշտ, մարդիկ հաց են կերել։ Հա, հաց են կերել, աչքները կուշտ է։ Բոլորիս կուշտ ղեկավար է պետք, որպեսզի մեր բոլոր հայրենակիցներն էլ կուշտ լինեն»։