Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Գյումրու քաղաքապետարանի դիմաց հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած դեպքերով երկու պաշտպանյլալներիս կալանքների երկարացման միջնորդությունների դատական նիստերն ավարտվեցին և կայացվեցին որոշումներ։
Նախորդ օրը Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, իսկ այսօր՝ Սարգիս Դադոյանի նախագահությամբ քննվեց ու մերժվեց երկու եղբայրներ Կարեն և Կարուշ Հովեյանների կալանքների երկարացման մասին քննիչների միջնորդությունները։
Վստահաբար կարող եմ պնդել, որ երկու դատական նիստերում էլ իրավաբանությունը հաղթեց քաղաքականությանը։
Եղբայրները դեկտեմբերի 20-ից ազատ կարձակվեն»։










