«Ազատությո՛ւն Դավիթ Համբարձումյանին և մեր բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյան


«Ազատությո՛ւն Դավիթ Համբարձումյանին և մեր բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյան
Դեկտեմբեր 16 22:56 2025

Մասիսի արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 50 օր է՝ ճաղերի հետևում է, հիշեցրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դավիթը մեղավոր չէ, որ ունի հարգանք, պատիվ, հեղինակություն և վայելում է մեր շատ քաղաքացիների և հատկապես Մասիս խոշորացված համայնքի բնակիչների բարձր վստահությունը:

Իշխանությունը չհանդուրժեց Դավիթից անընդհատ կրող պարտությունները, ինչպես նաև` նրա աճող ազդեցությունը:

Ազատությո՛ւն Դավիթ Համբարձումյանին և մեր բոլոր քաղբանտարկյալներին»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը։