Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«Պարզվում է, որ անհայտ պաշտոնատար անձի, տվյալ դեպքում՝ «ինքնությունը չպարզված» դատավորի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով հերթական քրեական վարույթն է ուղարկվել դատարան։ Հայաստանի իրավական պատմության մեջ, նույնիսկ սովետական տարիներին, նման աբսուրդային քրեաիրավական որակումներ չեն եղել։ Սա վերջին 1-2 տարվա պրակտիկայի արատավոր երևույթ է դարձել, և լավ է, որ դեռ չկա մեղադրական դատավճիռ։ Տղերք ջա’ն, հարգե’ք ձեր մասնագիտական արժանապատվությունը, նման մեղադրանքը պարզապես անհնար է, չի’ կարող լինել կաշառք ստանալուն օժանդակողը, բայց բացակայել այն ստացող կոնկրետ պաշտոնյան, առավել ևս՝ դատավորը…»։










