Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Հայաստանը որևէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու»,- ասաց նա։
ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանը պարզապես ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ ունի, բայց դա չի ենթադրում որևէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանում։










