Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար․ Թաթոյան


Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար․ Թաթոյան
Դեկտեմբեր 16 10:54 2025

2020 թվականից Նիկոլ Փաշինյանը քաղաքական վանդակ է կառուցել մեր ժողովրդի համար, որտեղ մեր միակ ընտրությունը անցյալի կոռուպցիոն համակարգերի և ներկայիս կոռումպացված անկարողների միջև է. գրել է Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

 

«Մեր գործունեությունն ուղղված է այս վանդակը քանդելուն և մեր ժողովրդին այս կեղծ ընտրությունից ազատելուն։

 

Աջակցեք մեզ, որպեսզի կարողանանք միասին միավորել մեր ժողովրդին ու իրական խաղաղություն, ուժ և արդարություն բերենք մեր երկրին»,- գրել է նա։