Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով` որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ


Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով` որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ
Դեկտեմբեր 15 23:47 2025

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԱԾ մեկուսարանում տեսակցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին․

«Ցավոք, տեսակցությունները շարունակում են փակ մնալ նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում:

Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով՝ որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ անգամ այդ պայմաններում:

Իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ժողովրդին՝ հավատալով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելով հաղթահարելու ենք այս փորձությունը ևս:

Միքայել Սրբազանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի իր առողջության համար անչափ անհրաժեշտ վիրահատությունը: Առողջություն մաղթենք մեր սիրելի Սրբազանին»,- հայտնել է նա: