Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ևս միացել է Արցախի թեմի առաջնորդի հարցով Վեհափառ Հայրապետին խնդրագիր ներկայացնելու նախաձեռնությանը։
Այդ մասին Մելիքյանն անձամբ է հայտնել՝ նշելով.
«Ինձ են դիմել Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները՝ Արցախի թեմի առաջնորդի հարցով Վեհափառ Հայրապետին խնդրագիր ներկայացնելու նախաձեռնությանը միանալու առաջարկությամբ։
Որպես Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ՝ միացել եմ նախաձեռնությանը, ծանոթացել են խնդրագրի տեքստին և ամբողջությամբ համաձայն եմ դրա բովանդակությանը։
Խնդրագրին այս պահի դրությամբ միացել են 22 հասարակական կազմակերպություններ, Արցախի բոլոր չորս ՄԻՊ-երը (նախկին և ներկա), արցախցի հանրային գործիչներ»։
Հիշեցնենք՝ Արցախի քաղհասարակությունը Վեհափառ Հայրապետին է դիմել՝ արցախցիների անունից դժգոհություն ու մտահոգություն հայտնելով թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հրապարակային պահվածքի առնչությամբ։ Խնդրել են քննարկել նրան փոխելու հարցը։










