Ձեր թույլ ղեկավարն այնքան է վախեցել, որ նախարարից մինչև աշխատակազմի ղեկավար ու մարզպետ ոտքի է հանել. Ալիկ Ալեքսանյանը՝ Գևորգ Պապոյանին


Ձեր թույլ ղեկավարն այնքան է վախեցել, որ նախարարից մինչև աշխատակազմի ղեկավար ու մարզպետ ոտքի է հանել. Ալիկ Ալեքսանյանը՝ Գևորգ Պապոյանին
Դեկտեմբեր 15 18:23 2025

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով.

«Գևորգ Պապոյան, ձեր թույլ ղեկավարն այնքան է վախեցել, որ նախարարից մինչև աշխատակազմի ղեկավար ու մարզպետ ոտքի է հանել, թե բա «Մեր ձևով»-ը Սյունիք է գնացել և արժանացել ժողովրդի ջերմ ընդունելությանը։ Հայաստանում շուրջ 10 հազար աշխատատեղ, իսկ աշխարհի այլ երկրներում 40 հազար աշխատատեղ ստեղծած ու բարեկեցություն բերած մարդու թիմին ժողովուրդը հենց այդպես էլ պիտի ընդունի»։