«Ես որևէ խնդիր չունեմ, ես ազատ եմ, որևէ կոմպրոմատ չկա». Նարեկ Սրբազանը վստահեցնում է՝ իշխանությունների կողմից իր վրա որևէ ճնշում չկա


«Ես որևէ խնդիր չունեմ, ես ազատ եմ, որևէ կոմպրոմատ չկա». Նարեկ Սրբազանը վստահեցնում է՝ իշխանությունների կողմից իր վրա որևէ ճնշում չկա
Դեկտեմբեր 15 16:54 2025

Շիրակի թեմի հոգևոր տեսուչ, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը որևէ գնահատական չի տալիս եկեղեցու դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանին միացած Սրբազաններին։

«Իրենք իմ ավագ եղբայրներն են, ես իրավունք չունեմ որևէ գնահատական տալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը։

Սրբազան Հայրը վստահեցրեց՝ իշխանությունների կողմից իր վրա որևէ ճնշում չկա։

«Իհարկե, ո՛չ, ես որևէ խնդիր չունեմ, ես ազատ եմ, որևէ կոմպրոմատ չկա»,- հավելեց Նարեկ Սրբազանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։

Հայտարարության տեքստում նշված էին անուններ, սակայն նրանց ստորագրությունները բացակայում էին, օրինակ՝ Նարեկ եպիսկոպոս Ավագյանի անունը։

Նարեկ Սրբազանն Aysor.am-ին ասել էր, որ չի միանում այդ հայտարարությանը։